Esem.am-ը գրում է․

Եթե Տիկնիկային թատրոնում համերգ է, բայց նստատեղերն ազատ են, նշանակում է՝ բեմում «The Beautified Project» խումբն է, իսկ երկրպագուները բեմի մոտ վայելում են երաժշտության հնչյուններն ու ինքնամոռաց շարժվում դրանց ներքո: «The Beautified Project»-ի երեկվա համերգին տրամադրությունը բարձր էր, էներգիան անսպառ…

Խմբի մենակատար Անդրեն ներկաներին հորդորեց հենց սկզբից երգել իրենց հետ, որպեսզի տուն գնալուց հետո ոչ ոք չափսոսա չերգածի համար:) Երկրպագուներն ի գիտություն ընդունեցին նրա խոսքն ու հետևեցին խորհրդին:

Մեծ ոգևորություն էր «Կիլիկիա» երգի ժամանակ: Լսարանն ավելի բարձր էր երգում, քան տղաները:)ESem.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական ևս մի երգ կներկայացնեն, սակայն գաղտնի պահեց, թե խոսքը որ երգի մասին է:

Տղաները հայերեն կերգեն, բայց  հայերեն ստեղծագործել չեն պատրաստվում, ըստ Անդրեի, կան մարդիկ, ովքեր դա կարող են ավելի լավ անել:

Ինչպես տեղեկացրել էինք, ամիսներ առաջ «The Beautified Project»ում համալրում է եղել, տղաներին ևս երկու երաժիշտ են միացել՝ Վաչե Ղարիբյանն ու Վլադիմիր Աղաջանյանը, ովքեր  այս համերգի ժամանակ առաջին անգամ ներկայացան ամբողջական ծրագրով: Անդրեն շատ գոհ էր տղաներից, դատելով ծափերից ու ոգևորությունից՝ հանդիսատեսը ևս:) Ըստ Անդրեի՝ երկուսն էլ անցել են «քննությունն»  ու կարմիր դիպլոմի են արժանի:

Տղաներն առաջին անգամ ներկայացրին  «Սև դրոշակ», որ հակաահաբեկչական իմաստ ունի: Համերգի հյուրը Սոնա Ռուբենյանն էր, ում հետ խումբը  ներկայացրեց ամենաթարմ զուգերգը՝ «Wait»-ը: Տևական դադարից հետո նրանք կրկին կատարեցին նաև «Grey» երգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել