Tert.am-ը գրում է․
Ազգային ժողովի քննարկմանը զուգահեռ ԱԺ-ի մոտ ընթանում է բողոքի ակցիա` ընդդեմ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացման:
Ցուցարարները վստահ են, թե պայմանագրին կողմ քվեարկողները Հայաստանը ռուսական կայսերապաշտության խաղալիքի կվերածեն:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյան այսօր պատգմավորների համար առանձին-առանձին ուղերձ էր պատրաստել.«ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարևոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությամբ ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞...»:
Պարույր Հայրիկյանն ասաց, թե հասկանում է, որ ներկա խորհրդարանը շատ հեռու է իրապես ներկայացուցչական մարմին կոչվելու մակարդակից. «Բայց փաստ է, որ այժմ ձեզ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներիդ է վերապահված հայ ժողովրդին նսեմացնելու կամ վերջնական կործանումից փրկելու մենաշնորհը»,- ուղերձն ընթերցեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



