Էս արդեն բեսպրիդել ա. Գալուստ Սահակյանին բարկացրեց Փոստանջյանի քայլըYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և հարցերին պատասխանում էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանկարծակի ընդհատեց Սուրեն Կարայանի խոսքը, ասելով. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել, վերջացրեք ձեր ապօրինի գործողությունները: Եթե նման բան եք նախատեսում, պետք է նախապես թույլտվություն վերցնել կամ վարման կարգով հանդես գալ»:   Նշենք, որ թռուցիկներ բաժանողը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, նրան թռուցիկները հանձնել են խորհրդարանի շենքի Դմիրճյան մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները և Պարույր Հայրիկյանը, որոնք պահանջում են դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել