Life.panorama.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Հռոմում հանդիպում է ունեցել IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի Դե Միկելիսի և հաստատության մի խումբ աշխատակիցների հետ:
Հանդիպմանը արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանը կարևոր է համարել առաջատար գիտավերլուծական կառույցների հետ գործնական կապերի հաստատումը՝ այն արժևորելով վերլուծական մտքի զարգացման, ճշգրիտ և անկողմնակալ հետազոտություններ իրականացնելու ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ամբողջական պատկերացնելու տեսանկյուններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



