Անի Զախարյանն արդեն անցավ չափն ու սահմանը: Ես ինքս չեմ գնում Եռյակի և կամ այլ ուժի հանրահավաքներին, բայց չեմ վիրավորում գնացողներին, ու ոչ մեկ իրավունք չունի ու չի կարող վիրավորել մարդկանց: «Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվեն դեկտեմբերի 10-ի հանրահավաքին և, այս ապազգային ընդդիմության վրա հույս դնելով, ավելի կխորացնեն մեր երկրի կործանման գործընթացը»,-Անիի խոսքերն են: Տո քեզ ո՞վ ա իրավունք տվել մարդկանց ոչխար անվանել:
Ուզում ես ընդդիմություն եղի, ուզում ես դիմություն եղի, ուզում ես կույսակցական եղի, ուզում ես անկույսակցական եղի, հանրահավաքի գնացող մարդկանց վիրավորելու ոչ մի բարոյական իրավունք չունես: Անհատներին եթե վիրավորում ես, դա քո խնդիրն է, բայց մի բան լավ հիշիր՝ քո բարեկամի ծանոթը կամ հենց քո ծանոթը կարող է այնտեղ կանգնած լինել: Կարդա տեքստս ուշադիր, ես միայն կոռեկտության պատճառով քեզ անձնական վիրավորանք չեմ հասցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել