«Թող այս օրենքը մեկ տարի աշխատի, տեսնենք, եթե խնդիր կա,  կարող ենք լրամշակել». ԱԺ պատգամավորPanorama.am-ը գրում է․

Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը բարենպաստ է բոլոր կանանց համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնե ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Նրա խոսքով, երբ կառավարությունը ԱԺ է ներկայացնում օրենքի նախագիծ, այն քննարկվում է բազմաթիվ իրավաբանների հետ, այսինքն չի կարող լինել սահմանադրական իրավունքի խախտում:

Կ. Աճեմյանը նշեց, որ օրինագծի առաջին տարբերակի քննարկումների ժամանակ հենց ՀՀԿ խմբակցության անդամներն են մտահոգություններ, դժգոհություններ հայտնել, սակայն վերափոխված տարբերակում բոլոր խնդիրները լուծված են. «Չկա կին, որի իրավունքը խախտվել է այս օրենքով: Նաև այն կնպաստի, որ չարաշահումների դեմն առնենք»:

Նրա խոսքով, օրենքի ընդունումը պայմանավորված է այն խնդրով, որ չարաշահումներ էին առաջ եկել. ծնելիությունը չի ավելանում, բայց բյուջեից գումարներ է գնում ժամանակավոր անաշխատունակ կանանց նպաստ տալու պատճառաբանությամբ. «Թող այս օրենքը մեկ տարի աշխատի, տեսնենք, եթե խնդիր կա, օրենքը կարող ենք լրամշակել: Տեսնենք, ո՞վ կտուժի այս մեկ տարվա ընթացքում, ովքե՞ր կբողոքեն, բյուջեն կտուժի՞, ծնելիությունը կավելանա՞»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել