Armlur.am-ը գրում է․
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ նոյեմբերի 21-24-ը տեղի ունեցած նստաշրջանին ընդունվել է 8 բանաձև: Աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը ներկայացրին նստաշրջանում տեղի ունեցածը: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ նստաշրջանում կար զեկույց, որտեղ ԼՂՀ-ին վերաբերող ոչ ճիշտ հատված կար, և իրենք զեկուցողին կոչ են արել խոսել այն լեզվով, որը հաստատված է Մինսկի խմբի կողմից: Պատվիրակության անդամները նշեցին, որ ադրբեջանական պատվիրակներն ու լրատվամիջոջներն աղաղավաղել են ՆԱՏՕ-ի ղեկավարի և իրենց հարցուպատասխանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից հայկական ուսումնական ուղղաթիռի խոցմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



