Life.panorama.am-ը գրում է․

Այսօր երիտասարդ դերասաններից շատերը ձգտում են ժամանցային նախագծերին,երբեմն, մոռանալով բուն առաքելության մասին: Այստեղ կա մտավախություն. դեռևս մի լավ «չթրծված»՝ կարող են «դեֆորմացվել»: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալեքսանդր Թադևոսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, կարծես թե չի զլանում աշխատել ու սովորել տարիների մեծ փորձ ունեցող արվեստագետների կողքին: Հավանաբար, դա է նաև պատճառը, որ կարողացել է կայանալ ու «թատրոնի անդամ» դառնալ: Life.panorama.am–ի հետ զրույցում դերասանն անդրադարձավ նոր առաջարկներին, հեռուստաէկրաններին իր բացակայության և կյանքում որոշակի դժվարությունների մասին:
-Ալիկ, երիտասարդ, համակրելի դերասան եք, ինչպե՞ս է, ձեզ չենք տեսնում էկրաններին,նախագծերում, սերիալներում:
Թատրոնում իմ զբաղվածությունն այնքան շատ է, որ հնարավոր չէ ինչ-որ նախագծերում կամ սերիալներում լինեմ: Թատրոնում ոչ միայն դերասան եմ, այլ նաև թատրոնի գլխավոր ռեժիսորի օգնական, զբաղված եմ նաև թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայում:
-Փաստորեն, հրավերի դեպքում չե՞ք համաձայնի:
-Եթե համապատասխանի իմ պահանջներին և ժամանակս ների՝ ինչո՞ւ ոչ, սիրով կհամաձայնեմ:
- Բայց այժմ դժվար չէ՞ թատրոնի տված գումարով ընտանեկան հոգսերը հոգալ, այն էլ այն դեպքում, երբ ունեք ընտանիք, երեխա:
-Դժվար է, իհարկե:
-Ձեր բնագավառից շատ երիտասարդներ փորձում են անտրեպրիզայիններկայացումներով գումար վաստակել: Ձեր մտքով երբևէ նման բան անցե՞լ է:
-Ես միայն ուրախ եմ գործընկերներիս համար: Ինքս էլ արդեն երկու հրավեր ունեմ նմանատիպ ներկայացումներում: Դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել, սպասում են պատասխանիս:
-Մի փոքր կբացե՞ք փակագծերն այդ առաջարկների մասին:
-Թույլ տվեք չբացել, որովհետև չեմ սիրում ջուրը չտեսած՝ բոբիկանալ, թող լինի անակնկալ իմ հանդիսատեսին և ընկերներին:

-Ալիկ, Սունդուկյան թատրոնն ակադեմիական է: Երիտասարդ դերասանի համարկաղապարներ չե՞ն առաջանում, թե՞ թատրոնի մոտեցումը փոխվել է:
-Գիտեք, ես հպարտ եմ, որ աշխատում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` Մայր թատրոնում: Ակադեմիական միջավայրը նպաստում է մասնագիտական որակների բարձրացմանը, ինչը թույլ է տալիս հնարավորություններդ փորձել այլ ժանրերում ևս: Նաև ասեմ, որ հատկապես վերջին տարիներին թատրոնում փոխվել է վերաբերմունքը երիտասարդների նկատմամբ:
-Ինչն է նպաստել վերաբերմունքի փոփոխությանը. տնօրինության փոխվե՞լը, թե՞երիտասարդների պահանջը:
-Ժամանակը: Չէ՞ որ ժամանակները փոխվում են, այսօր մենք ենք, վաղը՝ մեզանից եկող սերունդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



