Շուկայում նկատվող թանկացումների պատճառը տնտեսական «կարկատած» քաղաքականությունն է. Արմեն ՊողոսյանPanorama.am-ը գրում է․

Հայաստանում ավանդույթ է դարձել տոների նախաշեմին սննդամթերքի գները բարձրացնել, սակայն այս տարի թանկացումներն ավելի շուտ սկսվեցին:  Ամանորի տոների գնումներին դեռևս մեկ ամսից ավելի ժամանակ կա, բայց որոշ սննդատեսակներ արդեն իսկ թանկացել են և շարունակում են թանկանալ:

Panorama.am-ի թղթակից հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես փաստեց, որ այս տարի ներքին շուկայում թանկացումներն ավելի շուտ են սկսվել, իսկ ապրանքներն էլ ավելի շատ թանկացել: Ըստ նրա` սովորաբար թանկացումները սկսվում էին Ամանորից 15-20 օր առաջ, իսկ այս տարի` նոյեմբերի կեսերից:

Ա.Պողոսյանի խոսքերով` սովորական թանկացումներին այս տարի ավելացել են մի քանի գործոններ: Առաջինը ռուսական ռուբլու արժեզրկումն է. «Մեր քաղաքացիներից շատերի համար ռուբլին եկամուտի աղբյուր է, մինչդեռ այն նվազագույն վարկանիշին է հասել: Հայաստան են վերադառնում արտագնա աշխատողները՝ Ամանորը հայրենիքում անցկացնելու համար։ Նրանք հիմնականում վերադառնում են Ռուսաստանից` իրենց հետ բերելով ռուբլի, որը արժեզրկվել է: Արդյունքում, մարդիկ լուրջ կորուստներ են ունենում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել