Րաֆֆին կրկին խոսեց: Նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» եռյակից դուրս չի գալու (մազոխիզմ), բայց հաջորդ նախադասություններով ուղղակի քննադատում էր եռյակի մնացած անդամններին ու դեմ էր դուրս գալիս նրանց քայլերին: Դե ԵՏՄ-ի հարցով գիտենք, որ տարաձայնություններ կան, բայց այ մնացած նախադասություններն ավելի քան շեշտակի էին. «Չի կարելի ժողովրդին հավաքել հրապարակում, հետո արձակուրդ ուղարկել», այդ իսկ պատճառով ժառանգականները շարունակելու են իրենց հանրահավաքները: Հետո նա հավելեց, որ նրանք գումար չունեն, որ մարդկանց հանրահավաքի բերեն, որքան էլ ցանկանաք, չհասկանալ ենթատեքստը չեք կարող, ամեն ինչ հստակ էր ասված: Այսինքն՝ ԲՀԿ-ն փող ունի, մարդ է բերում, մենք չունենք, ով եկավ՝ եկավ: Սրանով նա ասում է, որ Եռյակի հանրահավաքներին նրանց իրական ուժը չի եղել, այլ մարդիկ են եղել, որոնց բերել են:

Առողջապահության նախարարության մառազմը սահմաններ չունի: Բարեփոխումների անվան տակ ուզում են հավելումներ կատարեն ալյուրի մեջ, այդ հավելումները ոչ միայն անիմաստ են, այլ նաև կբարձրացնեն հացի գինը: Սաղ էժան էր, հացն էլ պետք ա կրկին թանկանա՞: Ախպեր, մարդկանց հարցրել ե՞ք՝ իրանց այդ ձեր հավելումները պե՞տք են, թե՞ ոչ: Առանց ինձանից հարցնելու ինչո՞ւ եք հավելումներ անում: Ձեր ամբողջ ոլորտը բարեփոխելու բան ա, հացը հանգիստ թողեք:

2 օր է, ինչ աշունն իր տեղը զիջել է ձմռանը: Թեժ աշուն այդպես էլ չտեսանք, 2-3 հանրահավաքը թեժության հետ կապ չունեն: Դե ի՞նչ ասեմ. աչքիս 2014 թվականի թեժ աշուն ակցիան տեղափոխեցինք 2015 թվական: Մի տեսակ մրցանակաբաշխության նման մի բան է դառնում թեժ աշունը: Ամեն տարի մի քաղաքական ուժ կամ հացադուլի է նստում կամ էլ հանրահավաք է անում: Թեժ աշուն ակցիա՝ շարունակելի...

Երեկ Ֆեյսբուք վերադարձավ Անկախ Հայաստան օգտատերը: Նրա մասին քննարկումները շատ էին: Հիմա շատերը, որոնք վատ էին արտահայտվում նրա հասցեին, իմ կարծիքով թեթև «մանթոյի» մեջ են, որովհետև նրան արդեն ուղարկել էին այն աշխարհ: Ես շատ եմ բանավիճել նրա հետ ՖԲ հարթակում, բայց ինչ ասել եմ, ուղիղ իրեն եմ ասել, ոչ հետևից, իսկ հիմա պատրաստ եմ կանգնել նրա կողքին ու ուղղակի օգնել նրան այն մարդկանց դեմ, որոնք նրա հետևից վատն էին արտահայտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել