Նախկին ռազմագերին հետազոտվելու համար Երևան հասնելու փող չունիArmlur.am-ը գրում է․

Ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու եւ այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու: Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՞ ոչ: Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նորիկը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում, որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնել եւ գիշերները հանգիստ քնել: Այդ ղեղերն անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Նորիկի խոսքերով՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Նորիկն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգիսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն: Նա հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցներն առաջիկայում աջակցություն կցուցաբերեն` Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Նորիկն այժմ, թեկուզ ժամանակավոր, աշխատանք է փնտրում, որպեսզի հորն անհրաժեշտ խնամքի համար գումար ունենա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել