Նախկին ոստիկանը եղբոր հետ բանալիով ծեծել է քաղաքացիներին ու առևանգել նրանց «Մերսեդեսը»Yerkir.am-ը գրում է․

2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը և նրա եղբայրը Երևան- Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում արհեստագործական մեծ մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին և Արթուր Մ.-ին:   Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու և հետևի աջ կողային ապակու արևի պաշտպանիչները, այնուհետև փախցրել է ավտոմեքենան, դրա միջից և վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը և «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել