Life.panorama.am-ը գրում է․

Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման միջազգային օրն է
Դեկտեմբերի 2­ը ՄԱԿ­ի կողմից աշխարհում հայտարարված է Ստրկության վերացման միջազգային օր: Մարդկանց ստրկացումը, շահագործումը, վաճառքը գալիս է անհիշելի ժամանակներից: Եվ չնայած մենք այսօր ապրում ենք զարգացման դարաշրջանում, միևնույն է ստրկությունը հասել է մինչեւ մեր օրերը: Ժամանակակից ստրկությունն այլ անուն ունի` թրաֆիքինգ: 
 
Ստրկության տարբեր տեսակներ դեռեւս շարունակում են գոյություն ունենալ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ այսօր մեր երկրում հիմնավոր աշխատանքներ են տարվում, լուրջ համագործակցություն կա պետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ:  Ըստ ոստիկանության տվյալների՝ այդ ամենի արդյունքում թրաֆիքինգի դեպքերը հայտնաբերելու, հանցավոր անձանց բացահայտելու եւ, ընդհանրապես, երեւույթը կանխարգելելու ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել