Բենեթը սովորական երեխա չէ։ Այս չորսամյա տղան 6 ամսականից պայքարել է քաղցկեղի դեմ, և այն, որ նա մինչ այժմ ողջ է, վկայում է նրա հզոր կամքի ուժի ու տոկունության մասին։ Վերջերս այս բալիկը մի այնպիսի սիրային նամակ է գրել, որ Շեքսպիրն ինքն էլ կնախանձեր նրան։ Նա սիրահարվել էր Բեյլի անունով շիկահեր գեղեցկուհուն, ով ապրում է հարևան տանը։ Քանի որ Բենեթը դեռևս տառաճանաչ չէ, նա իր մայրիկին խնդրեց գրի առնել այն ամենը, ինչ ինքը կթելադրի։ Արդյունքում ծնվեց այս հոգեթով սիրային նամակը.

Jennifer thinks people have really responded to the letter because it was so honest.

 Բեյլի,

Խնդրում եմ, արի իմ տուն։ Արի միասին խաղանք։ Ես կարծում եմ, որ դու ձիու կամ զատիկի պես գեղեցիկ ես, վստահ չեմ, թե այս երկուսից կոնկրետ որ մեկի պես։ Դու պետք է գաս իմ տուն ու ինձ հետ տարբեր տեսակի պանիրներ ուտես։ Ես սիրում եմ քեզ և ես անցած գիշեր ատամ եմ հանել։ Ես կուզեի կախարդական հնարք ցուցադրել քեզ համար, ապա թույլ տալ քեզ դիտել, թե ես ինչպես եմ կռվում  ռոբոտների դեմ։
Սիրով,

Բենեթ

Բենեթի մայրիկ Ջենիֆերն ասել է.

- Տղաս շարունակ նրա մասին է խոսում ու պատմում, թե ինչքան է հավանում նրա դեղին մազերը։ Մի քանի ամսից նա հինգ տարեկան կդառնա, ու մենք նրա ծննդյան տոնին ասպետների ու արքայադստրերի թեմատիկ խնջույք ենք կազմակերպելու։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ նա իմացավ, որ Բեյլին արքայադստեր պես է հագնված լինելու։

Բենեթի մայրիկը այս նամակը տեղադրեց Reddit կայքում։ Այդ ժամանակից ի վեր այն վերահրատարակվեց տարբեր կայքերում ու սփռվեց ողջ ինտերնետով մեկ։
Բենեթի մոտ քաղցկեղն ախտորոշվել է 6 ամսականում, սակայն շուտով նա քաղցկեղի վերջին հետազոտությանն է գնալու Ամերիկայի Օրենգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Ջենիֆերը նշել է, որ ինքը միշտ նյարդայնանում է այս հետազոտություններից առաջ, իսկ այս անգամ տղան իր նամակով կարողացավ մի փոքր շեղել իր ուշադրությունը հետազոտությունից։ Հուսանք, որ հետազոտության արդյունքում կպարզվի, որ քաղցկեղը վերջնականապես նահանջել է, ու Բենեթը մի օր շատ երջանիկ կլինի իր ընտրյալի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել