Tert.am-ը գրում է․
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին շրջանի դինամիկան ունի հետևյալ պատկերը. երկու կողմերն ունեն տնտեսական մեծ փոխկախվածություն միմյանցից, սակայն աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հարթությունում կան ակնհայտ հակասություններ ու տարաձայնություններ, որոնք որոշակիորեն կոմպենսացվում են տնտեսական փոխկախվածությամբ:
Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցին:
Նշվեց, որ Թուրքիա-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը ներկայումս կազմում է 33 միլիարդ ԱՄՆ դոլար, և հայտարարված է, որ 2020-ին այն պետք է հասցվի 100 միլիարդի, ինչը ահռելի թիվ է:
Այս ոչ միանշանակ վիճակը Լևոն Հովսեփյանը ձևակերպեց այսպես.«Այսինքն՝ կարող ենք ասել, որ տնտեսական պրագմատիզմը փակում է քաղաքական հակասությունները: Եվ դեռևս երկու կողմերը փորձում են ամեն գնով աչք փակել երկկողմ հակասությունների վրա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



