«Ռուսաստանում այսօր չեն ուզում բարձրացնել հայկական կոնյակի գինը: Մեզ ասում են՝ սպասեք, մինչև տեսնենք՝ ինչպես կլինի հունվարի 1-ից, ու մենք հիմա փաստացի վնասով ենք աշխատում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Արարատ» գինու-կոնյակի գործարանի փոխտնօրեն Խաչիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով իրենք շատ վնասներ են կրել, հետևաբար նվազեցրել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները: Ովքեր պայմանագրերը կնքում են ռուսական ռուբլով, սկսել են կուրսի փոփոխության հետ կապված վնասներ կրել և նվազեցրել են արտահանման ծավալները: Դրանով էր պայմանավորված դեպի Ռուսաստան արտահանման ծավալների 6.5 տոկոսի նվազումը:

«Մենք, ընդհանուր առմամբ, շահույթով աշխատող կազմակերպություն ենք, բայց այս տարի մեր օգուտները բավական նվազել են ու վնասներ բերել մեր տնտեսությանը»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք աշխատում են այսուհետ պայմանագրերը կնքել դոլարով, ինչն իրենց առանձնապես չի հաջողվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել