«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը 22:00-ին կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել` հայտարարելով, թե ինքնասպան կլինի և վնասել է հոգեբուժարանի գույքը:
Թերթին հասած տեղեկություններով` կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշեն» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիրներ չունի, և երբ ցանկացել են նրան տեղափոխել ՔԿՀ, վերջինս հրաժարվել է, հայտարարելով, որ ինքը հիվանդ է, և կվնասի իրեն, եթե տեղափոխեն ՔԿՀ: Հենց այդ պահից հոգեբուժարանում իրարանցում է սկսվել, կալանավորը փորձել է կտրել երակները: Հավաքված ոստիկանները և հիվանդանոցի աշխատակազմը շուրջ մեկ ժամ տևած իրականացումից հետո կարողացել են մեկուսացնել Դավիթին և կարգավորել հոգեբուժարանում տիրող իրարանցումը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրեն Սամվել Թորոսյանը հաստատել է, որ միջադեպ եղել է, կալանավորը խուլիգանական վարք է դրսևորել»: