Պանկրեատիտի բուժման ժամանակ, առաջին հերթին, հարկ է խիստ սննդակարգ պահպանել: Հակացուցված են ամեն տեսակի յուղոտ, ապխտած, աղի, մարինացված կերակրատեսակները, նաև` մսի, ձկան և սնկի արգանակները, հում մրգերն ու բանջարեղենը, թունդ թեյը, սուրճը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլային խմիչքները: Քաղցրեղենի ընդունումը, նույնպես հարկ է սահմանափակել, իսկ սերուցքային կարագ կարելի է ուտել օրական 2 թեյի գդալ: Խորհուրդ է տրվում տավարի, հավի խաշած անյուղ միս, հնդկացորենի, բրնձի, վարսակաձավարի շիլաներ (ավելի լավ է ջրով եփված): Ապուրները պետք է միայն բանջարեղենի արգանակով պատրաստել, իսկ բանջարեղենից էլ խյուս` դդմի, գազարի, կարտոֆիլի և այլն: Սննդակարգը ներառում է նաև անուշապուրներ (կիսելներ), օրինակ, սև հաղարջի կամ խնձորի:

Բուսաբուժություն

Հավասար քանակությամբ վերցնել անիսոն, հիպերիկ, ծիծեռնախոտ և եգիպտացորենի մազիկներ: Խառնել, 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, մեկ ժամ թրմել, ապա քամել: Թուրմն ընդունել օրը երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է: Այնուհետեև 1 շաբաթ ընդմիջել և կուրսը կրկնել:

Եթե պանկրեատիտն ուղեկցվում է լյարդի և լեղապարկի հիվանդություններով, ապա կօգնի հետևյալ բաղադրատոմսը:

Վերցնել 3 ճաշի գդալ հիպերիկ, 2 ճաշի գդալ օշինդր, 2 ճաշի գդալ դաղ: Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, կես ժամ թրմել, քամել: Ընդունել օրը երկու-երեք անգամ, 1/2 բաժակ, ուտելուց 0,5 ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է, հետո 2 շաբաթ ընդմիջում տալ, ապա կուրսը կրկնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել