Աշխարհում 235.000.000 մարդ տառապում է ասթմայով, և այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ, որը նաև հայտնի է որպես ասթմայի սրացում, շնչուղիներն այտուցվում և բորբոքվում են, և դրանց շուրջը գտնվող մկանները սեղմվում են՝ թողնելով միայն մի փոքրիկ բացվածք՝ շնչելու համար:
Երբեմն ասթմայի ժամանակ այտուցված շնչուղիներն արտադրում են լրացուցիչ լորձ, որը միայն դժվարացնում է շնչառությունը: Մարդը կարող է խռխռալ, հազալ ու ծանրություն զգացում ունենալ կրծքավանդակում:
Ասթմայի նոպայի ժամանակ քայլ առ քայլ հետևեք Ձեր և Ձեր բժշկի կողմից մշակված ծրագրին և ասեք Ձեր ծնողներին ու ընկերներին, թե ինչ է անհրաժեշտ անել ծայրահեղ իրավիճակներում: Յուրաքանչյուր պլան մշակվում է հատուկ տվյալ հիվանդի համար և լիովին կախված է նրա վիճակից, տարիքից և հիվանդության աստիճանից:
Ուշադրություն դարձրեք նախազգուշացնող նշաններին, ինչպիսիք են՝ ծանրություն կրծքավանդակում, ծանր շունչ, հևոց, հազ և հիպերմիա:
Վերահսկեք ասթմայի նոպաները՝ խուսափելով այնպիսի հարուցիչներից, ինչպիսիք են՝ ալերգիաները, փոշին, հիվանդությունը, ծխախոտի ծուխը, աղտոտված օդը, ֆիզիկական վարժությունները, գազերը, սթրեսը և եղանակային պայմանները:
Վերահսկեք Ձեր հիվանդությունը՝ ճիշտ ժամանակին ընդունելով բժշկի կողմից նշանակված դեղահաբերը: Հետևեք բժշկի ցուցումներին շնչադիմակ կամ ցողացիրներ օգտագործելիս, որոնք համարվում են դեղորայքն անմիջապես թոքեր հասցնել ամենաարագ և անվտանգ ճանապարհը: Նաև նշանակվում են դեղորայքներ ինչպես հաբերի, այնպես էլ փոշիների, հեղուկների կամ ներարկումների տեսքով:
Շատ կարևոր է խուճապի չմատնվել, ընդունել դեղամիջոցը, փորձել վերահսկել հազը և զանգահարել շտապ օգնություն, եթե դեղերը չեն օգնում: Միշտ Ձեզ մոտ պահեք Ձեր բժշկի հեռախոսահամարը:



