«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համայնքային իշխանության վերնախավին հանձնարարել է՝ իրենց տարածքներում Ամանորի «գերատեսչական քեֆեր» կազմակերպել և, ըստ այդմ, պարզել, թե ովքեր են իշխանություններին հավատարիմ: Այլ կերպ ասած՝ Ամանորի «քեֆերը» յուրահատուկ «գույքագրման» իմաստ են ունենալու: Գործընթացն ամբողջական դարձնելու համար հանրապետության գրեթե բոլոր փոքր-ինչ խոշոր բնակավայրերում նախատեսվում է ամանորյա իշխանական քեֆեր կազմակերպել:

Երևանում քեֆերը կկազմակերպվեն ըստ վարչական շրջանների: Իշխանությունների քեֆային նախապատրաստությունները, թերևս, այդքան ուշագրավ չլինեին, եթե դրանք չկազմակերպվեին պետական կամ համայնքային բյուջեների հաշվին: Այսինքն՝ նման ճոխությունների համար բյուջեում գումար կա, իսկ երբ խոսք է գնում սոցիալական, առողջապահական կամ որևէ այլ խնդրի լուծման մասին, անմիջապես լսում ենք, թե գումար չկա, միջոցները սուղ են և այսպես շարունակ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել