![]()
Lurer.com–ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնատար անձանց և կառավարության անդամներին անհրաժեշտ է խուսափել բնակչության կողմից ձեռքերը համբուրելու ավանդույթից: Այս մասին հայտնել է lifenews.ru-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
«Որպես վարչապետ՝ ես խորհուրդ եմ տալիս բոլոր պետական պաշտոնյաներին խուսափել նրանից, որ Թուրքիայի քաղաքացիները համբուրեն իրենց ձեռքերը»,-ասել է Դավութօղլուն։
Սակայն որոշ ժամանակ անց վարչապետն ինքն է խախտել իր իսկ սահմանած արգելքը։ Անհայտ տղամարդը որոշել է շնորհավորել նրան և անսպասելիորեն համբուրել է նրա ձեռքը։
Թուրքական ավանդույթի համաձայն՝ ձեռքերը համբուրելը մեծերին հարգելու նշան է։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=165049&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



