Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo պարբերականի վարկածով ընդգրկվել է 2014թ. աշխարհի առաջատար 100 ֆուտբոլիստների ցուցակում: Նա 84-րդն է:

Թեև այս տարի նրա ելույթներն այդքան էլ ուրախացնող չեն, բայց պետք է ընդունել, որ Մխիթարյանը տարվա առաջին հատվածում խփել է մի քանի կարևոր գոլեր: Նա դարձել է «Բորուսիայի» երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը։

Առաջին տեղում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, երկրորդ տեղում «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ֆիլիպ Լամն է, եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել