Ի՞նչ է սպառնում բարձր վարձատրվող կանանց` նոր օրենսդրությամբArmnewsTV.am-ը գրում է․

Թուղթ ու գրիչ, հաշվիչ` իրավաբան Արամ Օրբելյանը քննարկմանը պատրաստված է եկել: Ապացուցելու է, որ Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի նոր նախագծի կառավարության հիմնավորումներն անտեղի են: Կառավարությունը պնդում է, որ վերջին տարիներին պետբյուջեից հղի աշխատողներին վճարվող նպաստները 4 միլիարդից հասել են 12 միլիարդ դրամի, իսկ ծնելիության աճ չկա: Շատ գործատուներ խաբեության են դիմում. աշխատանքի են ընդունում հղի կանանց ու մի քանի ամիս անց ֆիզարձակուրդը վճարելու ողջ ծանրությունը թողնում պետությանը:

Հաշվարկները Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանի սրտով չեն: Ասում է` ինքը կողմ է քվեարկել նախագծին ու վստահ է` այն աշխատող կանանց չի վնասելու: Նրա կարծիքով, փողոց դուրս եկած կանանց ուղղորդում են գործատուները, իսկ Արամ Օրբելյանն իր հաշվարկներով պաշտպանում է ոչ թե հղիների, այլ բիզնեսմենների շահերը: Փաստաբան Սեդրակ Ասատրյանը ևս պաշտպանության տակ վերցրեց գործարարներին: Նրա կարծիքով, օրենքի նախագիծը կվնասի բիզնես սեկտորին: Հղիության նպաստը չփոխհատուցելու համար գործատուները կխուսափեն 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձով մասնագետներ ընդունել, արդյունքում կլինի ուղեղների արտահոսք:

Հայաստանում այսօր մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ է ստանում 400 կին: Փաստաբանն ու իրավաբանը հակասահմանադրական են համարում նրանց իրավունքները հաշվի չառնելը: ԱԺ կին պատգամավորն էլ վստահեցնում է` կողմ չէր քվեարկի հղի կանանց շահերը ոտնահարող օրինագծին և հիշեցնում է, որ նոր օրենքով` անաշխատունակության նպաստ կստանան նաև չաշխատողները: Իսկ օրենքը վերանայելն, ըստ Կարինե Աճեմյանի, երբեք ուշ չէ: Խնդիրներ նկատելու դեպքում խոստանում է անձամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել