Վերջին մի քանի օրերին զարմանալի զուգադիպությամբ հանդիպում եմ տարբեր հանգամանքներում պետության կամ պետական ինչ-որ պաշտոնյայի կամ էլ ինչ-որ օլիգարխի կազմակերպության անօրինական գործունեության հետևանքով սեփական բնակարանները կորցրած քաղաքացիների: Անկեղծ ասեմ, մի կողմից խորը ցավ եմ ապրում, սակայն մյուս կողմից էլ զարմանում եմ մեր՝ մնացած հայերիս վրա, որ միայն ժամանակ առ ժամանակ ենք հիշում այս մարդկանց ցավը: Կամ այն պլակատ բռնող ակտիվիստիկները, որ տեսախցիկների առաջ կոկորդների ողջ հնարավորությունը գործի դնելով, բարձր ու հնչեղ ճառեր են կարդում և մեկ կամ երկու շաբաթ անց արդեն մոռանում այդ մասին: Իսկ երբ նրանց հարցնում ես, թե ինչ եղավ կամ կրկին պայքարի մասին ես հիշեցնում, սկսում են բարբաջել. «Եղբայր, այդ հարցի մոդան անցել ա, ավելի կարևոր բան կա, ասենք՝ գենդեռաստներն ու էլ չգիտեմ ինչերը»:
Ինչ եմ ուզում ասել ժողովուրդ ջան, լավ է ուշացած և մոդայից դուրս մի գործ անենք և կարևորը լավ անենք, մինչև վերջ, քան մոդայի մեջ թիթեռի նման բարբաջենք:
Հա, մի քիչ շեղվեցի գրելու նախնական նպատակից: Հիմա ինչ եմ ուզում առաջարկել.
Եթե մեր մեջ կան իրավաբաններ, իրավագետներ և հատկապես եթե չունեն մասնագիտական աշխատանք, սակայն տիրապետում են ստացած մասնագիտությանը, առաջարկում եմ ստեղծել փոքր իրավաբանական խումբ և օգնել իրավաբանի կարիք ունեցող մեր հայրենակիցներին, միևնույն ժամանակ ձեռք բերել իրավաբանական փորձառություն և ճանաչում: Այ սա կլինի հայրենանվեր գործ իմ կարծիքով: Դե՛, ընկերներ, ովքեր ունեն առաջարկներ և պատրաստ են միանալ, խնդրում եմ գրել անձնական նամակով:



