1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել է 26 տարի, սակայն, չնայած անցած տարիների շինարարություններին և խոստումներին, Գյումրիում անօթևան են դեռ 4.000 ընտանիք, Գյումրիում յուրաքանչյուր երկրորդն աղքատ է: 
Այս ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են հազարավոր երեխաներ, ծերեր, թոշակառուներ և հաշմանդամներ: Անհնար է մեկ ֆոտոշարքով ներկայացնել բոլոր այն դաժան պայմանները, որոնցում ապրում են այս մարդիկ:
Արդեն երկրորդ անգամ կազմակերպում ենք «Ամոթի Օր» բողոքի լուսանկարչական շարքի ցուցադրություն Գյումրու անօթևան ընտանիքների մասին: Առաջին մասը՝ այստեղ։
Երկրաշարժի 26-րդ տարելիցին` դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, PAN Photo գործակալության կայքում, Antivirus հաղորդաշարի ֆեյսբուքյան էջում, Asparez.am, Blognews.am, shamshyan.com կայքերում ներկայացնելու ենք 26 լուսանկարների շարք, որոնցում պատկերված են անմարդկային պայմաններում իրենց գոյությունը պահպանող գյումրեցի ընտանիքներ:
Այս անգամ որոշել ենք այս ցուցադրությունը զուգորդել դրամահավաքով և հանգանակությամբ: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն դրամական օժանդակություն ցուցաբերել այս ընտանիքներին` անել այդ: Հանգանակված ամբողջ գումարը բաշխվելու է դեկտեմբերի 7-ին հրապարակվող լուսանկարներում պատկերված 26 ընտանիքներին: 
Հանգանակությունն ընթանալու է 2014 թվականի դեկտեմբերի 7-ից 17-ը: 
Այս նպատակով բանկային հաշիվ է բացվել Ամերիաբանկում՝ հայտնի բլոգեր և տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անունով. 157000 30830 20400, ArCa համակարգում` 905119 02000 95691
Հանգանակված և շահառուներին հասցված դրամական միջոցների մասին կլինեն պարբերական հանրային հաշվետվություններ: Դրամահավաքի, լուսանկարների շարքի, դրամը շահառուներին հասցնելու և որևէ այլ աշխատանքի համար հանգանակված միջոցներից ոչինչ չի ծախսվելու:
Հարգելի հայրենակիցներ, ձեր նվիրատվությունները կարող են փրկել այս մարդկանց, ձեր աջակցության շնորհիվ կթեթևացնեք այս ընտանիքների հոգսը նոր տարվա շեմին: 

Խնդրում ենք բոլոր սրտացավ մարդկանց տարածել այս իրազեկումը, լուսանկարները և նեղություն կրել` մոտակա բանկում դրամ նվիրաբերել այս գործին, թեկուզ` 1 դոլար կամ 1.000 դրամ:

Լուսանկարներն ամբողջ մեծությամբ (7360x4912px) տեսնելու համար սեղմեք դրանց վրա։

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

 Լուսանկարները՝ Hayk Barseghyan Photography

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել