Մի անգամ, մի հարուստ ընտանիքի հայր, որոշեց իր փոքրիկ տղային իր հետ վերցնի գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչքան աղքատ կարող են լինել մարդիկ: Նրանք մեկ օր և մեկ գիշեր անց կացրեցին ֆերմայում՝ հյուրընկալվելով մի աղքատ ընտանիքում: Երբ նրանք վերադարձան տուն, հայրը հարցրեց որդուն՝

- Քեզ դուր եկա՞վ ճանապարհորդությունը:

- Այն հիասքանչ էր Հայրիկ:

- Դու տեսա՞ր թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ,- հարցրեց հայրը:

- Այո:

- Եվ ի՞նչ սովորեցիր ու հասկացար Դու այս ամենից:

Որդին պատասխանեց՝

- Ես տեսա, որ մենք տանը շուն ունենք, իսկ նրանք չորս շուն: Մեր այգում լողավազան կա, իսկ նրանք ունեն ծովափ, որը ծայր չունի: մենք մեր այգին լամպերով ենք լուսավորում, իսկ նրանց լուսավորում են աստղերը: Մենք ներքնագավիթ ունենք, իսկ նրանք՝ մի ամբողջ հորիզոն:

Որդու այս պատասխանից հայրը պապանձվեց:

Իսկ որդին ավելացրեց՝

- Շնորհակալ եմ հայրիկ, որ ցույց տվեցիր ինձ, թե որքան հարուստ են այդ մարդիկ:

Այս ամենը կախված է նրանից, թե ինչ տեսանկյունով ենք նայում աշխարհին: Ունենալով սեր, ընկերներ, ընտանիք, առողջություն, լավ տրամադրություն և դրական վերաբերմունք կյանքի նկատմամբ, Դուք կստանաք ամեն ինչ:

Իսկ այ գնել վերը թվարկածներից որևե մեկը՝ անհնար է: կարելի է գնել ցանկացած մտածացին մատերիական բարիքներ, նույնիսկ ապագայի համար պաշարներ կուտակել, սակայն եթե Ձեր հոգին լցված չէ, ապա ԴՈՒՔ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՔ: 

Մարտիրոս Սարյան "Դիմակով կինը" 1913

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել