Ազատամարտիկը ծնվում է ժամանակին: Ազատամարտիկ դառնում են հենց այդ պահի անհրաժեշտությամբ: «Ազատամարտիկ» եզրը կարող է գոյություն ունենալ միայն ներկա ժամանակով: Այս պահին չի կարող Ազատամարտիկ լինել, քանի որ Ազատամարտ չի ընթանում: Ազատամարտիկը պատերազմի այն մասնակիցն է, որը տվյալ պահին Ազատագրում է:
Ազատամարտիկը չի կարող սխալ գործել, սխալական լինել: Որովհետև նրա գործը՝ Հայրենիքի ազատագրումը, Սրբազան Գործ է:
Ներկայում ամեն ոք կարող է Հոգով ու լռելայն լինել Ազատամարտիկ, մինչև անհրաժեշտ պահը գա՝ Գործով Ազատամարտիկ լինելն ապացուցելը ...
Ցավ եմ ապրում, երբ հիմա ինչ-որ բացասական բանում, քաղաքական, հասարակական, քրեական ու այլ ինչ-որ ընթացող գործողություններում շեշտադրում են տվյալ անձի Ազատամարտիկ լինելը:
Վատ ու բացասական Ազատամարտիկ չի՛ լինում:
Հետևաբար, անցյալի մասին խոսելիս, կարծում եմ, որ պետք է միայն անվանել «Արցախյան Ազատամարտի մասնակից», «Մարտական գործողությունների մասնակից» կամ «պատերազմի մասնակից»:
Չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց կարծում եմ, որ մատչելի շարադրեցի մտորումներս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել