Ե՛վ հակում, և՛ ԲՀԿ-ում որոշումները կայացնում է քաղաքական էլիտան (Իրականում ՀԱԿ-ում Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ում՝ Գագիկ Ծառուկյանը): Փաստացի ՀԱԿ-ի Էլիտան շտապում է՝ ԲՀԿ-ինը՝ ոչ: Ինչո՞ւ:
ՀԱԿ-ի էլիտայում հավաքված են մարդիկ, ովքեր ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ոմանք նաև հետո, լավ պաշտոնների են եղել և ապրել են բարեկեցիկ կյանքով: Ի դեպ, ոմանք այնքան «լավ են աշխատել», որ մինչև օրս էլ բարեկեցիկ են ապրում, իսկ այսօր հետևելով նրանց կենցաղին՝ տեսնում ենք, որ այդքան էլ լավ չեն ապրում և հասկանալի է, որ օր առաջ ցանկանում են գալ իշխանության՝ երբեմնի բարեկեցությունը վերականագնելու համար:
ԲՀԿ-ի էլիտան հիմնականում մեծահարուստներ են՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ովքեր ապրում են շռայլ կյանքով և նրանք շտապելու բան չունեն, քանզի կիսաընդդիմադիր լինելով՝ շարունակում են լավ ապրել, իսկ եթե գան իշխանության, ավելի լավ կապրեն, չնայած այսօրվա իշխանության շատ և շատ ներկայացուցիչներից շատ ավելի լավ են ապրում, հետևաբար՝ շտապելու ոչինչ չունեն:
ՀԱԿ-ի էլիտան շտապեցնում է ԲՀԿ-ի էլիտային երկու շահադիտական նպատակով.
ա) Օր առաջ գալ իշխանության հարստանալու համար («Տղերք, դուք հարուստ եք, օգնեք գանք իշխանության, մենք էլ հարստանանք»)
բ) Շտապեցնելով ԲՀԿ-ին՝ սկսում են քաղաքական ակտիվ պրոցեսներ, որի արդյունքում Գագիկ Ծառուկյանը լայն բացում է իր սեյֆի դուռը, և ՀԱԿ-ի ակտիվը սկսում է փող աշխատել պայքարի անվան տակ:
Մեծ հաշվով ԲՀԿ-ն փողի քսակ է ՀԱԿ-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել