Փողոցային բարքերը չեմ գովազդում, բայց: Բայց կարելի է մի բան փողոցից սովորել: Օրինակ, փողոցում ընդունված է մի բանը հաստատ իմանալ, նոր խոսել, կարծիք արտահայտել, փողոցում մարդ ամեն ասածի կամ արածի համար պետք է կարողանա պատասխան տալ: Օրինակ, փողոցում, եթե հաստատ չիմանան, թուրքական կայքերի վրա հիմնվելով Ազնավուրին չեն վիրավորի. պատասխան չեն կարողանա տալ, Մինվոդիի դեպքերի մասնակից հայերին չէին վիրավորի. հաստատ չգիտեին, այլ ռուսական որոշ լրատվականների հեքիաթն էր, փողոցում չէին կանգնի այս կամ այն ազատամարտիկի կամ բարձրաստիճան զինվորականի հասցեին ասեին, որ նա կռված չի: Ախր թվարկածս օրինակները օրեր անց ջրի երես դուրս եկան իրական կերպարով, և Ազնավուրին ու մյուսներին վիրավորողները լավագույն դեպքում ամաչեցին իրենց ֆեյսբուքյան արտահայտությունների համար։ Իսկ փողոցում պատասխան կտային: Արժե տղամարդուն վայել պատասխան տալու մշակույթը փողոցից բերել նաև համացանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել