1111in.am-ը գրում է.

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է յուրացվում:

Ժամը 8-9-ին «միանում է» տրամաբանական մտածողությունը: Դա ցանկացած գործունեության համար ամենալավ ժամանակն է:

Առավոտյան 9-10-ը լավագույն ժամանակն է տեղեկատվության և վիճակագրության հետ աշխատելու համար:

11-12-ին մտավոր գործառույթների արդյունավետությունը նվազում է: Կարելի է, օրինակ, երաժշտություն լսել:

11-14-ը ճաշի համար կատարյալ ժամանակ է:

12-18-ը ակտիվ աշխատանքի համար շատ լավ ժամանակահատված է: Ավելի ուշ ժամերին ուղեղը, այսպես ասած, «ստիպված է» աշխատում:

21:00-23:00-ը մտածողության և նյարդային համակարգի հանգստի ժամն է:

23:00-ից մինչև գիշերվա 1:00-ը քնած ժամանակ վերականգնվում է էներգիան:

Ժամը 1:00-ից 3:00-ը մարդը վերականգնում է հուզական էներգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել