nphoto14152961831in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքում բացվել է երկրում առաջին փաբը, որտեղ այցելուները կարող են իրենք իրենց սպասարկել iPad-ի միջոցով: Այս մասին գրում է Kedem.ru-ն:

Westbourne կոչվող հաստատությունը այցելուներն անվանում են iPub: Փաբը անձնակազմ չունի, և հաճախորդները կարող են գարեջուր պատվիրել պլանշետներում հատուկ կարգավորումների միջոցով:

Հաստատության սեփականատեր Մարկ Լինգվուդի խոսքերով՝ նման համակարգը թույլ է տալիս կրճատել հերթերը: Մուտքի մոտ այցելուները ստանում են հատուկ քարտ, որը պատվիրելիս պետք է դնել սենսորին: Բացի գարեջրից՝ կարելի է պատվիրել նաև ուտեստներ: Համակարգը կազմում է նաև հաշիվը:

Պետք է նշել, որ այդ կարգավորման համար սեփականատերը ծախսել է 20 հազար ֆունտ ստերլինգ (32.000 դոլար): Մոտ ապագայում նա նախատեսում է բացել նմանատիպ ռեստորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել