Lurer.com-ը գրում է․

Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել Արևմուտքին վերացնել պատժամիջոցները և լսել Պուտինի ելույթը՝ «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ վկայակոչելով Բեռլինում Գորբաչովի ելույթը, որտեղ նա ժամանել էր Բեռլինյան պատի անկման 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

«Անտեսելով Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հանդեպ արված կրիտիկական ձևակերպումների սրությունը` ես Պուտինի ելույթում նկատեցի լարվածությունը նվազեցնելու ձգտումներ, ինչպես նաև համագործակցության նոր առաջնայինություններ», - ասել է նա:

Գորբաչովի խոսքերով, անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ բանավեճից և փոխադարձ մեղադրանքներից անցնել ընդհանուր եզրեր փնտրելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել