1in.am-ը գրում է․
Օրերս երգչուհի Թեյլոր Սվիֆթը հրաժարվել է իր նոր՝ «1989» ալբոմը ներբեռնել հայտնի Spotify ծառայությունում: Սվիֆթի կարծիքով՝ երաժշտական ալբոմները պետք է վաճառվեն, ոչ թե համացանցում ազատ հասանելիություն ունենան՝ գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ Spotify ծառայությունն անվճար չէ: Այն երգիչներին և ձայնագրող ընկերություններին է փոխանցում ստացված հասույթի 70 տոկոսը:
«Ես հասկանում եմ, որ երաժշտական արդյունաբերության մեջ այժմ նորամուծությունների և փորձարկումների ժամանակն է, բայց ես չեմ ուզում փորձարկումներ անել իմ արվեստի վրա: Spotify-ն չի կարող վճարել երգի հեղինակների, երաժիշտների և երգիչների աշխատանքն ամբողջությամբ: Երաժշտությունը չպետք է անվճար լինի»,- ասել է Սվիֆթը:
Թեյլորը հավելել է, որ երաժշտության նմանատիպ տարածումը կարելի է վանդալիզմի հետ համեմատել:


