Tert.am-ը գրում է․
ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում որպես ԱԺ որոշում՝ հրատապության կարգով կներառվի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը:
Այս առիթով Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այս հարցը չի կարելի անընդհատ շահարկել:
«Արդեն հերի´ք է, էլի´, այս հարցի ուղղությունը պետք է տանենք այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ճանապարհով: Հայաստանը կամ Արցախը հո դեմ չէ՞ ճանաչմանը, բայց առաջինը Հայաստանը չպետք է անի դա: Սա շատ հասականալի է, շատ պարզ տրամաբանություն է: Մենք բազմիցս նշել ենք, բազմիցս կոչ ենք արել, որ չի կարելի այդպիսի գործողություններ կատարել: Նույն Արցախը նաև բացեիբաց հայտարարում է այդ մարդկանց, որ պետք չէ այդ հարցը շահարկել, շատ ավելի լավ կլինի, որ մեր ուժն ու եռանդը կենտրոնացնենք այլ ուղղությունների վրա»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



