Slaq.am-ը գրում է․
Սերբ հաղորդավարուհուն խնդրել են լքել ֆուտբոլային դաշտը Բելգրադի «Партизан» և «Црвена Звезда» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ: Ըստ ակումբների ներկայացուցիչների, իր արտաքին տեսքով աղջիկը խանգարում է ֆուտբոլիստներին: Այս մասին հայտնում է Լեմտա.ռու գործակալությունը:
«Ինձ արդեն երկու անգամ խնդրել են հեռանալ խաղադաշտից, քանի որ ես շեղում եմ բոլորի ուշադրությունը: Նույնիսկ խաղացողներն են բողոքել, որ իմ պատճառով չեն կարողանում կենտրոնանալ»,-դժգհել է հաղորդավարուհին:
Ըստ 25-ամյա հաղորդավարուհու, նա շատ անգամ է նկատել, որ ֆուտբոլիստները հերթ են կանգնում, որպեսզի հարցազրույց տան :
Աղջիկը «Црвены Звезды» ակումբի երկրպագուն է և հեռուստաալիքներից մեկում ֆուտբոլային շոու է վարում:Միջադեպի պատճառով նա վախենում է կորցնի իր աշխատանքը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/228739/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել