1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի իշխանությունները հանձնարարեցին քաղաքապետարանի չինովնիկներից մեկին, անունը Գյունտեր Շաբովսկի էր, մամուլի ասուլիս հրավիրել և տեղեկացնել բնակիչներին, որ անցակետերում ստուգման կանոնները մի փոքր դյուրացվում են: Իսկ այդ չինովնիկը պարզապես ի լուր բոլորի հայտարարեց բառացիորեն հետևյալը՝ «Բոլոր բեռլինցիները հենց այս պահից իրավունք ունեն առանց որևէ թույլտվության անցնել Բեռլինից Արևմտյան Բեռլին»: Պատկերացնում եք երևի, թե ինչ կատարվեց՝ մինչ կոմունիստական իշխանությունները ուշքի կգային, հարյուր հազարավոր բեռլինցիներ նետվեցին դեպի Բեռլինյան պարսպի անցակետերը: Եվ սահմանապահները, որոնք դեռ երեկ առանց վարանելու կրակում էին պատին մոտեցող յուրաքանչյուր բնակչի վրա, չգիտեին ինչ անել, որովհետև արդեն պաշտոնապես հայտարարված էր, որ ելումուտն ազատ է: Ահա այսպես Գյունտեր անունով պաշտոնյան փաստորեն անշրջելի դարձրեց Եվրոպայի ներկայումս ամենահզոր տերության երկու հատվածների վերամիավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել