Life.panorama.am-ը գրում է․
Կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում եւ գնահատում հոտերը: Հոտառությունը կապված է փորձի եւ էմոցիաների հետ: Գիտնականների հավաստմամբ, փաստերը վկայում են ոչ թե այն մասին, որ կանանց հոտառությունն ավելի սուր է, այլ նրա, որ վերջիններիս էմոցիոնալ ապրումներն առավել վառ են, կոգնիտիվ հատկանիշներն` առավել ընդգծված:
Ռիո-դե-Ժանեյրոյի դաշնային համալսարանի մասնագետները մշակել են իզոտրոպային ֆրակցիոնատոր, որի շնորհիվ հնարավոր է հաշվել գլխուղեղի` հոտառության համար պատասխանատու հատվածի բջիջների քանակը: Մասնագետներն ուսումնասիրել են մահացած 7 տղամարդու եւ 11 կնոջ գլխուղեղ, ովքեր վախճանվել են 55 տարեկանից բարձր հասակում եւ չեն ունեցել նյարդաբականական խնդիրներ կենդանության օրոք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/11/08/women/251972
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



