Ջուրը ջրաղացը տանում է, այս մեր ժողովուրդն էլ ընկել է չախչախի հետևից։
Մտածեք՝ ինչպես մեր գյուղերի քայքայման դեմն առնենք, ինչպես նորմալ կրթված սերունդ մեծացնենք, ինչպես երկրում արդյունաբերություն հիմնենք, ինչպես որակյալ բանվորներ ու հողը սիրող գյուղացիներ աճեցնենք։ Ինչպես դիմագրավենք կոռուպցիային ու գողերի իշխանակարգին։
Ռուսին հայհոյելը հա էլ կա ու կա։ Համ հեշտ է համ էլ նույնիսկ որոշ դեպքերում նաև եկամտաբեր։ Իհարկե, կա նաև քյարթու ազգայնամոլությունը։ Ով իրենից ոչինչ չի ներկայացնում, ազգային-ազատագրական մուղամը շուրթերին մեյդան կմտնի ու իր բաժինը կպոկի ազգի՝ առանց այն էլ արդեն մի փշուր մնացած հացից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10204186304196042?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



