Նոյեմբերի 9-ին փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցըSlaq.am-ը գրում է․

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:

Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը:

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել