Այն,  ինչ որ նոր տեսա, ուղղակի ապշեցրեց ինձ, և չկարողացա ձեզ հետ չկիսվել: Հենց նոր Աբովյան փողոցում կանգնեց Նիսսան մակնիշի մի շքեղ մեքենա, միջից մի կին այս տատիկին հանեց մեքենայից, արագ գնաց, նստեց, մեքենան... Այս տատիկին չեմ կարծում, թե կա մեկը, ով չի ճանաչում, մինչև ուշ գիշեր փող է մուրում Աբովյան փոխոցում, և կապ չունի ձմռան ցուրտ է, թե ամռան տապ...

Ուղղակի չհասցրի նկարեմ` ինչպես տատիկին հանեցին մեքենայից: Տատիկին մի կին հանեց, գնաց նստեց առջևում, իսկ վարորդն այս աղջիկն էր: Ասում են` դա իր հարսն է, և արդեն 9 տարի է՝ այս տատիկը ամեն Աստծո օր նստած փող է մուրում կամ Ադիդասի պատի տակ կամ ֆիլհարմոնիկի: Ահավոր ազդվեցի...  Ցավալի է, ինչպե՞ս կարելի է ծնողի հետ այսպես վարվել, ու՞ր են նայում մեր իրավապաշտպան, մարդասեր ու մարդապաշտպան կազմակերպությունները, իրավապահ անձիք: Մարդուն դրդում են մուրացկանության, այն էլ իր երեխաները...

Տարածեք, մի բանով օգնենք այս տատիկին, փրկենք հրեշների ձեռքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել