Tert.am-ը գրում է․

Virgin Galactic ընկերության որոշ հաճախորդներ, ովքեր տոմսեր էին գնել սուբօրբիտալ թռիչքի համար, հետ են պահանջել իրենց գումարները՝ SpaceShipTwo-ի վթարից հետո: Այդ մասին հայտարարում է ընկերության գործադիր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:

Ընդհանուր առմամբ, մինչ այժմ 24 ուղևոր է որոշել հետ հանձնել տոմսը, պատմել է Ուայթսայդսը: Նրանցից յուրաքանչյուրին վերադարձվել է տոմսի ամբողջական արժեքը՝ 250 հազար դոլար:

Virgin Galactic-ի ղեկավարը նշել է, որ սպասում էր իրադարձությունների նման զարգացում, քանի որ հաճախորդներն անհանգստանում են իրենց անվտանգության համար, ինչպես նաև ընդգծել է, որ ուղևորների 97 տոկոսը չի հրաժարվել թռիչքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել