Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված առկա և կանխատեսվող ռիսկերը168.am-ը գրում է․

Տարածաշրջանի մեծաթիվ երկրներ, որոնք ենթակա են կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների, պետք է կատարեն ներդրումներ՝ ապահովելու բնակչության պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելիությունը բնական աղետներից, այդ թվում և այն աղետներից, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխություններով:

Նոյեմբերի 8-ին՝ Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր Հեյան փոթորկից մեկ տարի անց, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություն Օքսֆամն ահազանգում է, որ աղետավտանգ շրջանների շատ կառավարություններ չեն կարևորում աղետների ռիսկի նվազեցման նախաձեռնությունները, թեև առկա են կանխատեսումներ, որ ապագայում հենց իրենց տարածաշրջաններն են առավելապես տուժելու կլիմայի փոփոխություններից: 2000-2010թթ. Հայաստանում դիտվել են տարբեր ուժգնության երաշտներ: 1998-2010թթ. ընթացքում կլիմայական արտակարգ երևույթների վնասը կազմել է մոտ 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կամ տարեկան 250 մլն:

Թեմային այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձան ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և ՄԱԿ-ի ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել