Մենք հերթական անգամ ծաղկաքաղ ենք արել խոսուն պատմական լուսանկարներ, որոնք կարող են վկայել, թե որքան արագ է փոխվում աշխարհը։ Տասնամյակները սահում-անցնում են, փոխվում է աշխարհագրական ու քաղաքական քարտեզը, մարդիկ ծնվում ու մեռնում են, և այդ ամենից իբրև հուշ մնում են լուսանկարները։
2. Այս լուսանկարը նկարվել է 1971 թ-ին՝ Բանգլադեշի անկախության պատերազմի ժամանակ։ Պակիստանցի զինվորն ստուգում է, թե արդյոք այս տղամարդը թլպատված է, որպեսզի պարզի՝ նա մահմեդական է, թե հինդու։
3. Պիկնիկ ավտոուղու վրա 1973 թ-ի նավթային ճգնաժամի ժամանակ։
10. 7600-տոննայանոց բազմաբնակարան շենքի փոխադրում Ռումինիայի Ալբա-Յուլիա քաղաքում։ 1987 թ-ին այս շենքը տեղափոխեցին, որպեսզի դրա տեղում զբոսայգի կառուցեն։
11. Հաննա Սթիլլին ծնվել է 1746 թ-ին, իսկ այս լուսանկարը նկարվել է 1840 թ-ին։ Նա երբևէ լուսանկարված ամենածեր մարդկանցից է։
12. Բնապահպան, կենդանասեր ու կենսաբան Կարլ Էյքլին իր վրա հարձակված հովազի հետ, որին նա սպանել է անզեն ձեռքերով, 1896 թ։
16. Թութանհամոնի գերեզմանի մուտքի փորագրությունը, 1922 թ. (այն անվնաս մնացել է իր տեղում 3245 տարի շարունակ)։
17. «FIATA»-ի աշխատակիցները մասնակցում են մրցարշավի Իտալիայի Թուրին քաղաքի մի ընկերության առաջին գործարանի տանիքին, 1923 թ։
26. «Beatles»-ի տղաները երգում են Օլդերշոթ քաղաքի փոքրիկ ակումբում 1961 թ. դեկտեմբերին։ Մեկ ու կես տարի անց նրանք սուպերաստղեր դարձան։
28. 1968 թ. Պրահայի աշունը. խորհրդային բանակի զինվորը հետապնդում է տանկի վրա քարեր նետած տղային։























