Lurer.com-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի մա սին որոշումների նախագծերը:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 20 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 143 հարց եւ 28 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նոյեմբերի 10-ի նիստում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել