Replik.am-ը գրում է․

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն երկխոսությունը ուկրաինական հարցի շուրջ: Այս մասին Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քերի-Լավրով հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մենք պայմանավորվել ենք ինֆորմացիա փոխանակել ուկրաինական հարցի վերաբերյալ, որտեղ մենք տարաձայնություններ ունենք: Մենք կշարունակենք երկխոսությունը»,-հայտարարել է Քերին` հույս հայտնելով, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն կդառնան:

Քերին նաև նշել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան մի շարք միջազգային հարցերի շուրջ և ավելացրել է, որ դրանք քննարկվել են հանդիպման ժամանակ:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել