1in.am-ը գրում է․
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են Սիրիայում քաղաքական իրավիճակը, և ամերիկյան կողմն ընդունել է ՌԴ-ի փաստարկը, որ սիրիական ընդդիմությունն իշխանությունների հետ բանակցություններում պետք է ձևավորվի տարբեր կոալիցիաներից: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման արդյունքներով. հանդիպումն անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ ) գագաթնաժողովի շրջանակներում:
«Քննարկեցինք նաև սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների քաղաքական գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Պետքարտուղարը համաձայնվեց մեր՝ ավելի վաղ հայտնած փաստարկի հետ, որ սիրիական ընդդիմությունը, ամեն դեպքում, ներկայացնեն տարբեր խմբեր, ոչ միայն ազգային կոալիցիաները, որոնք կազմված են այն մարդկանցից, որոնք վաղուց մեկնել են Սիրիայից և վաղուց այնտեղ չեն, կան նաև ներքին ընդդիմության ջոկատներ, նկատի ունեմ՝ քաղաքական ջոկատներ»,- ասել է Լավրովը:
Ուստի, նրա խոսքով, պետք է հասնել, նրան, որ ընդդիմությունը լինի ներկայացուցչական:
«Քննարկել ենք նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել Ռուսաստանը և ԱՄՆ-ը, տարածաշրջանային երկրները՝ հաջակցություն բոլոր սիրիացիների միջև ազգային երկխոսության ստեղծման ջանքերին, ինչպես դա նախատեսվում էր դեռևս 2012թ. հունիսի 30-ի հայտնի ժնևյան հայտարարության մեջ»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը: