Newmag.am-ը գրում է.
Խոյ
Խոյերը, կախված իրենց ղեկավարման ձիրքից, հաջողակ կլինեն յուրաքանչյուր բնագավառում: Նրանք սիրում են հրահանգներ տալ և հաջողությամբ կատարում են իրենց պարտականությունները: Խոյ նշանի տակ ծնվածները բազմաթիվ գաղափարներ ունեն, որոնք կցանկանային իրագործված տեսնել դեռ երեկ: Կրելով կրակի նշանը` նրանք իրենց ողջ էներգիան ուղղում են դեպի նպատակի իրագործում: Խոյերի համար էական չէ մարդկանց հանդեպ ունեցած իշխանությունը, դա նրանց համար գործիք է` հասնելու իրենց ուզածին` առանց սահմանափակման:
Ցուլ
Ցուլերը հաջողության են հասնում այն բնագավառներում, ուր պետք է հաստատակամություն և կայունություն: Նրանք կարողանում են աբստրակտ մտքերը վերածել իրական ու ռեալ գաղափարի: Սա խոսում է այն մասին, որ ցուլերը լավ գիտեն, թե ինչ է կատարվում «կուլիսներից այն կողմ», հատկապես, երբ նրանց աշխատանքն արվեստի կամ բնության հետ է կապված: Ուրիշ ոչ մի նշանի տակ ծնված մարդիկ չեն կարող այնպիսի անխոնջ աշխատակից լինել, ինչպիսին ցուլերն են:
Երկվորյակներ
Երկվորյակները, ինչ ճանապարոհով էլ որ գնան, հաջողություն կունենան կարիերայում: Նրանք կարող են լավ խորհրդատու լինել, որովհետև «երկվորյակներից մեկը» միշտ պատրաստ է ձեզ լսել: Խոսքի հանդեպ սերը նրանց կօգնի դառնալ տաղանդավոր բանաստեղծ: Երկվորյակները նաև լավ դերասան, քաղաքական գործիչ ու գիտնական կարող են լինել: Նրանց կարգախոսը շատ պարզ է` ձանձրույթը մահ է:
Խեցգետին
Խեցգետնի նշանի տակ ծնվածներն իրենց լավ են զգում դրսի գործերում: Իրենց զգացմունքայնության շնորհիվ խեցգետինները կարող են լավ բժիշկներ դառնալ: Այս նույն պատճառով խեցգետինները նաև լավ խորհրդատուներ ու հոգեբաններ են: Խեցգետնի նշանի տակ ծնվածները սիրում են դասավանդել: Նրանք կարող են մանկապարտեզ ղեկավարել և օգնել կառավարել տնային գործերը:
Առյուծ
Առյուծները ձգտում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերի` դերասան, հռետոր, խորհրդարանի խոսնակ, տնօրեն: Ենթակայի դերը նրանց համար չէ: Առյուծները նաև լավ ուսուցիչներ են, որովհետև դասարանը նրանց համար բեմ է, իսկ աշակերտները` հանդիսատես: Այս նշանի տակ ծնվածները շատ են սիրում կենդանիներին: Նրանց դուր է գալիս վարժեցնել ու դաստիարակել չորքոտանիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



