«ՀՀ ֆոնդային բորսայում երեկ կայացել են վերջին ամիսների համար անսովոր մեծ ծավալների՝ 9.4 միլիոն դոլարի գործարքներ։ Դրանց արդյունքում մեկ դոլարի միջին կշռված փոխարծեքը կազմել է 414 դրամ 70 լումա։ Եվ այն, որ օրվա վերջում գինը նվազել է, ստիպում է կասկածել, որ դոլարի զգալի ինտերվենցիա է իրականացվել»,–գրում է թերթը։ Իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացին։
«Վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն օր ռուսական ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այդ առումով նոյեմբերի 6-ը և 7-ը արժեզրկման տեմպերով աննախադեպ են եղել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել