««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոևի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դեռևս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Սերգեյ Օկոևին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա՝ պարտապանի բաժինը: Թե որն է դատական այս վեճի պատճառն ու նախապատմությունը, առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք միայն, որ այս գործով մի քանի նիստ հետաձգվել է՝ կողմերի դատարան չներկայանալու պատճառով: Արդյունքում՝ գործը դեռևս գտնվում է քննարկման փուլում»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել