Ցարական ընտանիքի գնդակահարությունը թույլատրվել էր Ազգային Կոմիսարների Խորհրդի և Կենտգործկոմի կողմից։ Այդ որոշման հիման վրա էլ Ուրալի աշխատավորների, գյուղացիների և զինվորական պատգամավորների խորհուրդը իր 1918 թ.–ի հուլիսի 12–ի նիստին որոշեց ի կատար ածել մահապատիժը։

1918 թ.–ի հուլիսի 16–ի լույս 17–ի գիշերը արդեն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2–րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան և երեխաները, բժիշկ Բոտկինն ու ևս երեք տան ծառայողներ գնդակահարվեցին «Հատուկ նշանակության տանը»` Իպատեևի եկատերինբուրգյան առանձնատանը։

Հուլիսի 16–ի գիշերը՝ 12-ն անց կես, արդարադատության շրջանային կոմիսար Յուրովսկին հրամայեց ցարական ընտանիքին և ծառաներին իջեցնել նկուղ։ Առաջինը գնում էր Նիկոլայ 2–րդը` թագաժառանգ Ալեքսեյին գրկած։ Այնուհետև նրան միացավ կինը։ Ծնողների հետևից գնում էին Օլգան, Տատյանան, Անաստասիան և Մարիան, երեխաների հետևից` բժիշկ Բոտկինը, խոհարար Խարիտոնովը, սպասավոր Տրուպպը և աղախին Դեմիդովը։
Զոհերն ու դահիճները միասին 11 հոգի էին։ Հազիվ էր Յուրովսկին կարդացել մահապատժի վերաբերյա Ուրալյան խորհրդի որոշումը, երբ հնչեցին կրակոցները։ Թագաժառանգի վրա կրակեցին երկու անգամ։ Անաստասիային և աղախնուն գնդակահարելուց հետո սվիններով խոցեցին, իսկ մահացող կայսրուհու կողքին ընկած էր վերջինիս սիրելի շունը, որին սատկացրել էին հրացանի խզակոթով։
Այդ ամենից հետո նրանց մարմինները նետեցին Ալապաևսկ քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող մի հանքահորի մեջ։ 

2000 թ.–ին, ցարական ընտանիքի բոլոր անդամներն արտասահմանում կանոնականացվեցին Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից։ Նրանք ճանաչվեցին որպես քաղաքական ճնշումների զոհեր և 2009 թ.–ին, ՌԴ Գերագույն դատարանի նախագահությունը վերականգնեց նրանց իրավունքները և արդարացրեց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել